Արոնյանը` Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող

Արոնյանը` Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող: Մրցաշարի սուպերեզրափակչում Արոնյանը մրցել է Ուեսլի Սոյի հետ և 2,5-1,5 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ, հայտնում է Armsport.am-ը։

«Շատ ուրախ եմ հաղթել Ամերիկայի 2024 թվականի գավաթի խաղարկությունում: Հոգնած եմ, բայց շատ գոհ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք կիսում են իմ ուրախությունը»,- գրել է Արոնյանը և լուսանկարներ հրապարակել:

Արոնյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ հոգնած է, բայց շատ գոհ։

«Շատ ուրախ եմ հաղթել Ամերիկայի 2024 թվականի գավաթի խաղարկությունում: Հոգնած եմ, բայց շատ գոհ: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք կիսում են իմ ուրախությունը»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արոնյանը մրցաշարի եզրափակչում առավելության էր հասել Ռեյ Ռոբսոնի նկատմամբ՝ 2,5:0,5: Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում Լևոնը Արոնյանը հաղթել էր նախ հայազգի Սամուել Սևյանի (4:2), ապա Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ (4:2): Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազար դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---