ՌԴ ԿԸՀ նախագահ․ Պուտինը հաղթել է ԱՄՆ–ում և այլ ոչ բարեկամ երկրներում՝ Հայաստանում, Գերմանիայում, Էստոնիայում

ՌԴ ԿԸՀ նախագահ․ Պուտինը հաղթել է ԱՄՆ–ում և այլ ոչ բարեկամ երկրներում՝ Հայաստանում, Գերմանիայում, Էստոնիայում

PanARMENIAN.Net - ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, ամփոփելով ՌԴ նախագահական ընտրությունների նախնական տվյալները, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հաղթել է ԱՄՆ–ում և այլ ոչ բարեկամ երկրներում՝ հիշատակելով նաև Հայաստանը։

«Իրականում, այն երկրներում, որոնք համարվում էին ոչ բարեկամական, որտեղ ամենից շատ են ռելոկանտները, Գերմանիայում, օրինակ, եթե բոլոր ընտրատեղամասերը վերցնենք, Պուտինի օգտին քվեարկել է 56․82%–ը, Էստոնիայում՝ 75․22% , Լատվիայում՝ 70․6%–ը, Հայաստանում՝ 54․7%–ը»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

ԿԸՀ ղեկավարը նաև պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել ոչ բարեկամ երկրների թվում։

«Որովհետև, քանի որ Վրաստանում մեծ թվով ռելոկանտներ կան և չկար ընտրատեղամաս, նրանք Վրաստանից Հայաստան էին եկել։ Վրաստանից մեկնել են Թուրքիա, Հայաստան, Ղազախստան»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---