Մակրոնն առաջարկում է միավորել ԵՄ, Կովկասի և Բալկանների էներգահամակարգերը

Մակրոնն առաջարկում է միավորել ԵՄ, Կովկասի և Բալկանների էներգահամակարգերը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել միավորել ԵՄ, Կովկասի և Արևմտյան Բալկանների էներգահամակարգերը։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում՝ ատոմային էներգետիկային նվիրված համաժողովի ժամանակ։

«Մենք պետք է միասին աշխատենք էլեկտրացանցերի ստեղծման և դրանց փոխկապակցման համար։ Այդ քայլը կարող է էժան էլեկտրաէներգիայի աղբյուրներ ստեղծելուն միտված բեկումնային գործոն դառնալ։ ԵՄ, Արևմտյան Բալկանների և Կովկասի էներգահամակարգերը պետք է միավորվեն և հարկավոր է այդ ուղղությամբ ներդրումներ իրականացնել», - ասել է Ֆրանսիայի նախագահը, գրում է ՏԱՍՍ–ը։

Մակրոնը նաև կարևորել է ատոմային էներգետիկայի զարգացումը՝ նշելով, որ ԱԷԿ–ները թույլ են տալիս բարձրացնել երկրների էներգետիկ անվտանգությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովը տեղի է ունեցել մարտի 21–ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---