Սիմոնյանի խոսնակ․ Տիխանովսկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, Նովիկովի հարցը չի քննարկվել

Սիմոնյանի խոսնակ․ Տիխանովսկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, Նովիկովի հարցը չի քննարկվել

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանն ասել է, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հանդիպում չի ունեցել Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Նա նշել է, որ միջանցքում տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում քննարկվել է Տիխանովսկայայի վեհաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձը Հայաստանի իրավիճակին:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանը դրական կերպով ներկայացնելու համար և, օգտվելով առիթից, նա ներկայացրել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և դրա կապը աշխարհքաղաքական այլ իրադարձությունների հետ, հայտնում է Aysor.am-ը։

Ինչ վերաբերում է Յարոսլավ Նովիկովին քաղաքական ապաստարան տալուն կամ առհասարակ այդ հարցի քննարկմանը՝ ապա Նելլի Ղուլյանը նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ընդհանրապես նման բան չի քննարկվել:

Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նշվել էր, որ հանդիպման ժամանակ քննարկվել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը մարտի 17-ին կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Նովիկովը քաղաքական ապաստան է ստանալու երկրում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---