Ձերբակալվել են Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը․ Նրանց մեղադրանք է առաջադրվել

Ձերբակալվել են Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը․ Նրանց մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ձերբակալվել են «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար:

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, մարտի 20-ին ինտերնետային YouTube-ոիմ ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրն Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Դեպքի առթիվ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին և Վ.Ս.-ի նկատմամբ, ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:

«Միջնորդությունը բավարարվել է։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով նրանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նշված անձինք ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասել է, որ նրան փաստացի մեղադրանք է առաջադրվել «Իմնեմնիմի» պոդքասթի ընթացքում հայհոյանքներ հնչեցնելու համար, գրում է Panorama.am-ը։

«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է, վաղուց ապաքրեականացված ծանր վիրավորանքի հանցակազմը փաստորեն այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում վերականգնեցին ծան վիրավորանքի հանցակազմը հենց այսօր մարտի 20-ի «Իմնեմնիմի» հաղորդման համար։ Սա արվում է ընդդիմադիր խոսքը լռեցնելու, որպեսզի մարդիկ այլընտրանքային տեղեկություններ ստանալու հնարավորություն չունենան»,-ասել է Մելիքյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---