23 մարտի 2024 - 12:02 AMT
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Լարսը փակ է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։

Մ-2 ճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով միակողմանի փակ է։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։