23 մարտի 2024 - 12:30 AMT
Փաշինյան․ Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ մասնակցի՛ր 25-օրյա հավաքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր Էջում կոչ է արել մասնակցել 25-օրյա վարժական հավաքներին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել։

«Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ մասնակցի՛ր 25-օրյա հավաքներին»,–ասվում է գրառման մեջ։

Տեսանյութում նշվում է, որ զինպատրաստությունը ցանկացած ապառնալիքի կամ ռազմական ագրեսիայի դեպքում հայրենիքի պաշտպանությանը պատրաստվելու լավագույն միջոցն է։

Հայաստանում պարբերաբար անցկացվում են վարժական հավաքներ։ Դրանք 25 օրով են, հերթականն ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվի։