Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները «սառը պատերազմը» վերսկսելու փորձ են

PanARMENIAN.Net - Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները «սառը պատերազմը» վերսկսելու փորձ են: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը: ՆԱՏՕ-ի քայլերը չեն տեղավորվում խելամիտ շրջանակներում` դա փաստորեն «սառը պատերազմը» վերսկսելու փորձ է, -ասել է խոսնակը: Նրա խոսքերով, Ռուսաստանը չի դադարեցնի երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ: «Մասնավորապես, Պետդումայի պատվիրակությունը կմասնակցի Դաշինքի 60-ամյակին նվիրված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայանալիք միջազգային խորհրդաժողովին», - ասել է խոսնակը:



ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, իր հերթին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սպառնում է Կովկասում անվտանգությանը: Նրա խոսքերով, զորավարժություններին նախապատրաստումը Թբիլիսին օգտագործում է Հարավային Օսիայի հետ սահմանի երկայնքով իր զինվորական եւ ոստիկանական ուժերի մեծացման համար: «Եվ ՆԱՏՕ-ի պաշտոնական անձինք չգիտես ինչու այդ հանգամանքը չեն դիտարկում որպես Եվրամիության միջնորդությամբ Վրասատնի եւ Ռուսաստանի միջեւ կնքված հաշտության մասին համաձայնագրի ուղղակի խախտում», - ընդգծել է Սերգեյ Միրոնովը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:



Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա մայիսի 11-ին, սակայն զորավարժանքներն արդեն կարելի է սկսած համարել: Դրանք ընթանում են դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, եւ ավանդաբար դրանց մասնակցել են ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները: Սակայն, այս անգամ մասնակից երկրների ցուցակից դուրս են մնացել Շվեյցարիան, Հայաստանը, Սերբիան, Ղազախստանը, Մոլդովան, Լատվիան եւ Էստոնիան:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---