ՀՀ կժամանի Վրաստանի վարչապետը

ՀՀ կժամանի Վրաստանի վարչապետը

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նրան կընդունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Փաշինյանի և Կոբախիձեի առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, այնուհետև նրանք հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով, գրում է Sputnik Georgia-ն։

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին, Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գեորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Վարչապետի պաշտոնում տարածաշրջանային առաջին պաշտոնական այցը Կոբախիձեն կատարել է Ադրբեջան մարտի կեսին։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---