2023-ին ՀՀ է մուտք գործել Հնդկաստանի 57,100 քաղաքացի, մեկնել՝ 40,492-ը

2023-ին ՀՀ է մուտք գործել Հնդկաստանի 57,100 քաղաքացի, մեկնել՝ 40,492-ը

PanARMENIAN.Net - 2023-ին Հայաստան է մուտք գործել Հնդկաստանի 57,100 քաղաքացի, մեկնել՝ 40,492-ը։ Այդ մասին մարտի 25-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

Նա տեղեկացրել է, որ նախորդ տարի կացության մշտական կարգավիճակի համար դիմել է Հնդկաստանի 36 քաղաքացի, գրում է CivilNet.am-ը։

Կացության ժամանակավոր կարգավիճակի համար դիմել է 2289 հոգի, որոնցից միայն 2199-ը՝ ուսման հիմքով։

Ուժային կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները մասնակցել են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---