Մարուքյան․ Եթե Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են

Մարուքյան․ Եթե Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են

PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Տավուշի 4 գյուղ իրեն հանձնելու Բաքվի պահանջին, նշել է, որ Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ՝ ուրեմն ինչի՞ հիման վրա է պնդում։ Այդ մասին նա գրել է X-ի իր էջում՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի այն պնդմանը, թե այդ «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։

«Նման հայտարարություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ընդունի և հիմնվի Խորհրդային Միության քարտեզի վրա։ Բայց քանի որ Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են, հետևաբար տարածքային վեճի առարկա չեն»,-գրել է նա։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավելի վաղ գրել էր, որ ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են և որ անհրաժեշտ են իրական բանակցություններ սահմանների սահմանազատման վերաբերյալ և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, համաձայնեցված գործընթացի շրջանակում:

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում պատասխանել էր Կլաարին՝ գրելով, թե Կլաարը «չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին օրինական դիսկուրսի մեջ» և որ այդ «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---