ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոն է բացվել. Ներկա էր Վրաստանի կրթության նախարարը26 մարտի 2024 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում բացվել է վրացագիտության կենտրոն: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին։ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի բացման փաստը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել հայագիտության զարգացման դրական փորձի ներկայացմամբ աջակցել վրաց գործընկերներին՝ աշխարհում վրացագիտության զարգացման գործում: «Կարծում եմ, որ մեր երկու հինավուրց պետությունների ու ժողովուրդների ուսումնասիրությունները մեծապես հետաքրքիր են համապատասխան գիտական հանրությունների կողմից, և այս առումով մենք կարող ենք դիտարկել նաև համագործակցային ջանքերի գործադրումը։ Նոր աշխարհաքաղաքական ու տնտեսական արագընթաց փոփոխությունների համատեքստում շատ կարևոր են տարածաշրջանի երկրների տեղի, դերի, նշանակության զարգացումների, հեռանկարների ու միտումների վերաբերյալ գիտական վերլուծություններն ու գալիք մարտահրավերներին դիմակայելու պատրաստվածությունը»,- ասել է նախարարը: Գիորգի Ամիլախվարին նշել է, որ իր համար կարևոր է ներկա լինել այս պատմական իրադարձությանը: «Վրաստանի կառավարությունը լիովին պատրաստ է աջակցելու վրացագիտության կենտրոնին նյութերով և մասնագիտական ներուժով: Նույնը վերաբերում է Թբիլիսիի համալսարանում հայագիտական կենտրոնին»,-նշել է Վրաստանի ԿԳԵ նախարար Գիորգի Ամիլախվարին: Բացմանը ներկա էին նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |