Աբրահամյան․ Եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից

Աբրահամյան․ Եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի խոսքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից։

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե երկրի թիվ մեկ զինվորականը, ասում է «մենք հող հանձնող չենք»: Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով՝ կոնկրետ ո՞ւմ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը:

Իսկ կարո՞ղ է՝ ակնարկում է, որ հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին: Իսկ ինչո՞ւ էր ԳՇ պետը զայրացած խոսում լրագրողների հետ, կարո՞ղ է՝ իրեն էլ չէին բավարարել Փաշինյանի հայտարարություններն ու մտադրությունը հերթական անգամ գնալու միակողմանի զիջման:

Միգուցե այսօրվա մեկնաբանությունները վաղվա «ստռախովկան» են ասելու, թե ես չէի ուզում քաղաքական իշխանությունը հանձնեց:

Համենայն դեպս միանգամից ասեմ, որ բառախաղը, ներքին համոզմունքներն ու մտքում ունեցած անհաշտությունն այսօրվա իրականության հետ նրան երեկ, այսօր կամ վաղը չի ազատելու պատասխանատվությունից:

Ինչ վերաբերում է «հողեր հանձնելուն», ապա դա այս իշխանության մենաշնորհն է դարձել սկզբում բանակցային գործընթացում զիջեցին, ապա դա իր արտացոլումը ստացավ հողի վրա։ Իսկ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա կրկնեմ այդ ամենը նրան չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք պատերազմ կլինի», պատասխանել է․«Մենք հող հանձնող չենք»»

Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---