ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս

ՀՀ ԱԳ նախարարին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոս

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Արգենտինայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին շնորհվել է «Բուենոս Այրեսի պատվավոր հյուրի» տիտղոսը։ Դա տեղի է ունեցել Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանում կազմակերպված միջոցառման ժամանակ, որտեղ նախարարին ողջունել են խորհրդարանի առաջին և երկրորդ փոխնախագահներ Մատիաս Լոպեսը և Մատիաս Լամենսը:

Իրենց խոսքում փոխնախագահներն ընդգծել են Հայաստանի և Արգենտինայի միջև ամուր հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա:

Բուենոս Այրեսի խորհրդարանում կազմակերպված միջոցառմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է. «Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։ Եվ այս հարաբերությունները հիմնված են եղել երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության վրա։ Իմ երկրի համար Արգենտինան կարևորագույն գործընկեր է Հարավային Ամերիկայում: Ուզում եմ մի շատ հատկանշանական փաստ հիշատակել. ՀՀ առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացվել է հենց Բուենոս Այրեսում»:

Միջոցառմանը մասնակցել են խորհրդարանի անդամներ, ԱԳՆ և քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, ինչպես նաև Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ:

Կայացել է նաև «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---