ԱԺ նախագահ․ Շատ կասկածում եմ՝ ՀՀ-ի վրա Թուրքիայի հարձակման դեպքում ՌԴ սահմանապահները կպաշտպանեն մեզ![]() 27 մարտի 2024 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշմանը, նշել է, որ ՌԴ սահմանապահներին հայ-թուրքական սահմանից դուրս բերելու խոսակցություն չի եղել։ «Հիմա էլ խոսում են, թե Թուրքիայի սահմանը ով է պահելու։ Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հիմա որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվել, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են և պաշտպանելու են»,- ասել է Սիմոնյանը։ Դիտարկմանը, թե նշված հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում կորոշի հայ-թուրքական սահմանից էլ դուրս բերել ՌԴ սահմանապահներին, Սիմոնյանը պատասխանել է, որ նման խոսակցություն չի եղել՝ ինքը պարզապես արձագանքում է վերլուծաբանների կարծիքներին։ Սիմոնյանն ասել է, թե «Զվարթնոց» օդակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |