Միլլերը՝ ապրիլի 5–ի հանդիպման մասին․ Չեմ հասկանում` ինչու դա կարող է հանգեցնել սրման կամ մտահոգել որևէ երկրի28 մարտի 2024 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը և դրա վերաբերյալ Բաքվի դժգոհություններին, ասել է, որ այն կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա։ «Ես ակնհայտորեն համամիտ չեմ այդ մեկնաբանությունների հետ։ Չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել սրացման կամ աշխարհի որևէ երկրի համար մտահոգություն առաջացնել»,– ասել է Պետդեպի խոսնկաը։ Նա չի բացառել, որ հայ-ադրբեջանական խնդիրները ևս քննարկվեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, սակայն, հանդիպման հիմնական օրակարգում այդ հարցը չէ։ «Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ»,–ասել է նա։ Բաքվում տագնապած են ապրիլի 5–ին կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ հանդիպումից, որին մասնակցելու են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, համարելով դա «հայամետ դիրքորոշման դրսևորում»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։ Նշվում է, որ «Վաշինգտոնի և Բրյուսելի բացահայտ հայամետ դիրքորոշումը Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին, կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ–ն ու ԱՄՆ–ն կաջակցեն նրան Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների դեպքում»: Ասվում է նաև, որ այդ դեպքում «ԵՄ–ն ու ԱՄՆ–ն կկիսեն պատասխանատվությունը ՀՀ ապակայունացնող գործողությունների համար»։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |