«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ հերթական բռնությունը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է գալիս հայտարարությամբ, որում խստորեն դատապարտում է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի եւ Armenia Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ իրականացված բռնարարքները: «Ազատ խոսքի եւ այլընտրանքային հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ ցայսօր անարգել շարունակվող ոտնձգությունները, դրանք պարտակելու ակնհայտ վարքագիծը վկայում են, որ իշխանությունների կողմից լռելյայն խրախուսվում են երկրում արմատավորված անպատժելիության մթնոլորտը եւ իրավական կամայականությունները զանգվածային տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ», - նշվում է կուսակցության հայտարարության մեջ:



«Ժառանգությունը» իրավապահ մարմիններից պահանջում է անհապաղ բացահայտել եւ օրենքի ողջ խստությամբ պատժել հանցագործներին: Կուսակցության կարծիքով, մարդու իրավունքների համակարգված ոտնահարումներն ուղղակի հետեւանք են այն իրողության, որ ՀՀ ոստիկանությունն իր բուն պարտականությունները կատարելու փոխարեն լծվել է իշխանությունների ու նրանց հովանավորյալների սանձարձակությունները կոծկելու եւ լրագրողներին ահաբեկելու անպատվաբեր գործին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---