ՀԱՊԿ քարտուղար․ ՀՀ–ն իրոք չի մասնակցում քարտուղարության աշխատանքին, բայց կասեցման դիմում չի ներկայացրել

ՀԱՊԿ քարտուղար․ ՀՀ–ն իրոք չի մասնակցում քարտուղարության աշխատանքին, բայց կասեցման դիմում չի ներկայացրել

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին, սակայն անդամակցության կասեցման որևէ պաշտոնական դիմում չի ներկայացրել։

«Երևանն իրոք վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք, որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են ՀԱՊԿ նորմատիվային բազային համապատասխան»,- ասել է Տասմագամբետովը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև նշել է, որ կազմակերպության ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանում գործող համապատասխան կառույցներին:

«Մենք, անշուշտ, մեր վերլուծաբանների ուժերով և նրանց հասանելի գործիքակազմի կիրառմամբ վերլուծում ենք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները։ Չեմ թաքցնի, որոշակի իրադարձություններ և տրամադրություններ Հայաստանի էլիտաների որոշ մասով մտահոգիչ են։ Բայց մենք հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի և կազմակերպության նկատմամբ տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատական կտա»,- ասել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Տասմագամբետովը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ դաշնակիցը և որ բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից ՀԱՊԿ-ին անդամության կասեցման մասին դիմում չի ստացել։ՀԱՊԿ–ում ենթադրել են, որ Փաշինյանի հայտարարությունը վերաբերում է կազմակերպության որոշ միջոցառումներին չմասնակցելուն:

Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---