Փաշինյան․ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում

Փաշինյան․ ՀՀ-ում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ԼՂ–ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ-ին, անվտանգությանը։

«Հայտարարում են ինչ–որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, որ ՀՀ–ում կա մեկ կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,– հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

ԱՀ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը Le Figaro պարբերականին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, պատասխանել էր․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները»:

Նա նշել է, որ այս ուղերձը պետք է շատ հստակ արձանագրվի և անհրաժեշտության դեպքում արվեն քայլեր և համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների չօգտագործեն ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար։

«Ես այսօր պատրաստ չեմ եզրակացություններ անել այդ թեմայով, սակայն ուզում եմ հստակ հայտարարել, որ բացի ՀՀ կառավարությունից, այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկն իրեն ՀՀ–ում նույնականացնում է ՀՀ կառավարություն, դա ազգային անվտանգության խնդիր է։ Հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որ հնչում է բարձրախոսից, սա արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,– ասել է վարչապետը։

Ըստ նրա նրանք, որոնք այդ ուղերձներով հանդես են գալիս, իրենք այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունը ունեցել են և տեսել ենք ինչ են արել այդ հնարավորության հետ։

«Ասենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, մի ցուցանակ կպցնի ու ասի` մենք այսինչ կառավարությունն ենք։ Պետության նկատմամբ նման գործողությունները հարգալիցի–անհարգալիցի գիծն անցնում են և չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,– հայտարարել է Փաշինյանը։

Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ այն շենքում, որտեղ հյուրընկալել է լրագրողին Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ 2023 թ. հոկտեմբերին նա ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---