ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար28 մարտի 2024 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում են ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինծառայության անցնելու համար։ Ծառայելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի, և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիները, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։ Տեղեկությունների համար կարելի է դիմել Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել (015) 57–97–74 հեռախոսահամարով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ ասել էր, թե «Զվարթնոց» օդակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը լուծված է, և Երևանն ու Մոսկվան դրա շուրջ քննարկումներ չեն վարում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդանավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին՝ 2024–ի օգոստոսի 1–ից։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |