Զախարովա. Ադրբեջանի կողմից Կիևին զենքի մատակարարման լուրը ստուգվում է![]() 28 մարտի 2024 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 27-ի ճեպազրույցում ասել է, որ Ադրբեջանի կողմից Կիևին զենք մատակարարելու մասին բոլոր տվյալները մանրակրկիտ ստուգվում են ռուսական գերատեսչությունների կողմից։ Նա այդպես է պատասխանել Ադրբեջանի կողմից Ուկրաինային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ լուրերը մեկնաբանելու խնդրանքին։ «Բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են մեր պրոֆիլային ուժային գերատեսչությունների կողմից»,–ասել է Զախարովան։ «Այն ամենը, ինչ հանրայնացվում է, և ոչ միայն հրապարակավ, մենք մանրակրկիտ կերպով քննարկում ենք բոլոր կողմերի հետ։ Ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքել է այդ ինֆորմացիան։ Նորից շեշտեմ, որ մենք սերտ շփման մեջ ենք այդ հարցի շուրջ ինչպես այլ երկրների, այնպես էլ Ադրբեջանի հետ, բացի արևմտյան երկրներից։ Մենք դիտարկում ու ստուգում ենք բոլոր տվյալները»,- ասել է Զախարովան։ Նա շեշտել է, որ ՌԴ համար «զենքի մատակարարման թեման սկզբունքային է», քանի որ նման գործողությունները «սպառնալիք են ՌԴ և նրա քաղաքացիների համար»։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |