Կողմերը բեկման են պատրաստվում ղարաբաղյան հարցում, պնդում է Բերնար Ֆասիեն 7 մայիսի 2009 - 23:44 AMT PanARMENIAN.Net - Կողմերը բեկման են պատրաստվում ղարաբաղյան հարցում, գտնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեն: «Մենք պատրաստվում ենք բեկման, սակայն դեռեւս չենք հասել դրան»,-լրագրողներին է ասել Ֆասիեն հինգշաբթի Պրահայում:Ֆրանսիացի համանախագահն ընդգծել է, որ սխալ կլինի պնդել, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չկա: «Մենք հուսով ենք, որ նման հանդիպումների ժամանակ մենք կկարողանանք հաստատել որոշ ձեռքբերումներ, որ հիմնված են նախարարների այսօրվա պայմանավորվածությունների վրա»,-ասել է Ֆասիեն, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Պրահայում Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովին մասնակցող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են ԱՄՆ-ի դեսպանատանը, որտեղ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այսօրվա բարձր մակարդակի հանդիպումը չորրորդն է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի ու Սերժ Սարգսյանի միջեւ: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Ցյուրիխում այս տարվա հունվարին: Առաջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա հունիսին Սանքտ Պետերբուրգում, երկրորդը` անցյալ տարվա նոյեմբերին Մոսկվայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն և մինչև -2 աստիճան ցուրտ Երևանում մայիսի լույս 17–ի գիշերը սպասվում է +11 աստիճան, իսկ 17–ի ցերեկը՝ +21 Կիրանցեցիները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը Նրանք նշել են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Porsche 911 մոդելի առաջին հիբրիդային տարբերակի մշակումը հաջողությամբ ավարտվել է Համաշխարհային պրեմիերան՝ մայիսի 28-ին |