ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է

ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ–ում համարում են, որ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ իրական երաշախավորն է։ Այդ մասին ԱԳՆ–ից ասել են ՏԱՍՍ–ին՝ մեկնաբանելով ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցը ՀՀ և Եվրոպայի հարաբերությունների մասին։

«Անվտանգության ոլորտում առաջարկությունները հակասում են սթափ մտքին։ ՌԴ 102–րդ ռազմակայանի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն որ, դրանց դուրսբերումն ինչ–որ կերպ կարող է ամրապնդել ՀՀ ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է։ Ստիպելով վերանայել արդեն այսօր ձևավորված անվտանգության համակարգը՝ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում»,–ասել են ՌԴ ԱԳՆ–ում։

Ավելի վաղ Ռասմուսենի խմբի զեկույցին արձագանքել էին Բավքից։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն Անդերս ֆոգ Ռասմուսենին մեղադրել է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» և կողմնակալ լինելու մեջ։

Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խումբն իր զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին։ Զեկույցում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ավելացնել ռազմական օգնությունը ԵՄ անդամ երկրներից, ինչը կարևոր քայլ կլինի, որպեսզի Հայաստանն ավելացնի իր պաշտպանական կարողությունները և կարողանա դիմագրավել Ադրբեջանի հարձակումներին։ Ռասմուսենի խմբի զեկույցի համահեղինակները կարևորում են նաև ՀՀ զինված ուժերի բարեփոխումը և արդիականացումը՝ հավելելով, որ Հայաստանը նաև ժամանակակից արևմտյան տեխնիկայի կարիք ունի։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---