Կոպիրկին․ ՌԴ-ն դեմ չէ, որ ՀՀ-ն դիվերսիֆիկացնի իր արտաքին հարաբերությունները՝ այլ բան է անհանգստացնում

Կոպիրկին․ ՌԴ-ն դեմ չէ, որ ՀՀ-ն դիվերսիֆիկացնի իր արտաքին հարաբերությունները՝ այլ բան է անհանգստացնում

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի իր արտաքին հարաբերություններն այլ գործընկերների հետ։

Նա հավելել է, որ Մոսկվան ինքն էլ է գնում այդ ճանապարհով՝ ռուսական կողմին այլ բան է տագնապեցնում, որ որոշ ուժեր, որոնք ցանկանում են դառնալ ՀՀ-ի «կուրատոր», փորձում են դրա մեջ դնել հակառուսական քաղաքականություն։

Նա նաև հավելել է, որ ՌԴ-ն համարում է Հայաստանի սուվերեն իրավունքը զենք ձեռք բերել օրինակ Ֆրանսիայից։

«Ոչ ոք չի խանգարում, որ Հայաստանը գնա այդ ճանապարհով, ոչ մեկ նոտա չի տալիս։ Բայց իմ համոզմունքն այն է, որ սխալ է, թե ՌԴ-ն չի կարողանում ապահովել իր անվտանգային պարտականությունները», - նկատել է նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ակտիվորեն աշխատում են սպառազինության մատակարարման հարցում, կային որոշակի խնդիրներ, բայց այժմ այն լուծվում է, ռուսական կողմը բավական լուրջ է վերաբերվում իր պարտականություններին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է, որ իրավիճակը ՌԴ–Հայաստան հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում ՀՀ իշխանությունների դիրքորոշման պատճառով, որոնք գիտակցաբար փլուզում են ՌԴ հետ հարաբերությունները։

Ըստ Լավրովի, Երևանի այս կուրսը դրսևորվում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ին հեղինակազրկելու միտումով։ Անդրադառնալով ՀՀ–ում տեղակայված ԵՄ առաքելությանը՝ Լավրովն ասել է, որ այն համաձայնեցված չէր Ադրբեջանի հետ և այժմ այնտեղ են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ «ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---