1 ապրիլի 2024 - 18:43 AMT
Կարմրուկի դեպքերը ՀՀ–ում մեկ շաբաթում ավելացել են 41–ով

Ապրիլի 1–ի դրությամբ կարմրուկի դեպքերը ՀՀ–ում մեկ շաբաթում ավելացել են 41–ով։

Հիվանդացածների ընդհանուր թիվը 2024–ին կազմում է 241 հիվանդ` 141-ը երեխա, 100–ը՝ մեծահասակ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մարտի 25–ի տվյալներով կամրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերը 200 էին։

Հոսպիտալացված է 22 հիվանդ, դուրս է գրվել 174–ը։

2023–ին գրանցվել է կարմրուկի 545 դեպք։

Ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը: Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Մոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: