ՔՊ պատգամավոր․ ՀԱՊԿ-ի հայտարարությունը ոչինչ չասող է՝ մեր հարցերի պատասխանները չի տալիս

ՔՊ պատգամավոր․ ՀԱՊԿ-ի հայտարարությունը ոչինչ չասող է՝ մեր հարցերի պատասխանները չի տալիս

PanARMENIAN.Net - Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, անդրադառնալով ՀԱՊԿ–ի հայտարարությանը, ասել է, որ այն ոչինչ չասող է և հայկական կողմի հարցերի պատասխանները չի տալիս։

ՀԱՊԿ–ից պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ–ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու մասին հարցին։ Նշվել է, որ ՀԱՊԿ–ն իր պատասխանատվության գոտին է համարում ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետսահմանների շրջանակում։

Պատգամավորը հավելել է, որ դա մի հերթական պատասխան էր, որը որոշակիություն չի բերում, դա հայտարարություն էր հայտարարության համար, հայտնում է Factor.am-ը։

Հարցին, թե ուրեմն որոնք պետք է լինեն ՀՀ գործողությունները և արդյոք պետք է դուրս գալ ՀԱՊԿ–ից՝ Դավոյանն ասել է, որ հայկական կողմը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, իսկ թե ինչ որոշում կկայացվի հետագայում, չի կարող ասել։ Նա նշել է, որ այս պահին այդ մասին խոսելը դեռևս վաղ է։

«Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, չունենք ներկայացուցիչ, չենք մասնակցում նիստերին, բայց և չենք չենք խոչընդոտում կազմակերպության գործունեությանը, աշխատում ենք այնպես, ինչպես հարմար է ՀՀ»,–ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից, եթե կազմակերպությունը չպատասխանի այն հարցին, թե որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։

 Ուշագրավ
---