Փաշինյան․ ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել![]() 3 ապրիլի 2024 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, հայտարարել է, որ հայկական կողմը ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չի արել։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված կարճ տեսանյութում։ Նա հավելել է, որ ՀՀ–ն լեգիտիմ հարցեր է բարձրացնում և ակնկալում է բովանդակային պատասխաններ։ «ՌԴ-ի հետ հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել։ Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել` այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք, և այդ պարտավորությունը չեք կատարել։ Մենք կարող ենք ցույց տալ, և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ հարցերին բովանդակային պատասխան։ Քանի էդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,-ասել է Փաշինյանը: Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ–ից, եթե կազմակերպությունը չպատասխանի այն հարցին, թե որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ–ից պատասխանել են Փաշինյանի հարցին։ Նշվել է, որ ՀԱՊԿ–ն իր պատասխանատվության գոտին է համարում ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետսահմանների շրջանակում։ Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, անդրադառնալով ՀԱՊԿ–ի հայտարարությանը, ասել է, որ այն ոչինչ չասող է և հայկական կողմի հարցերի պատասխանները չի տալիս։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |