3 ապրիլի 2024 - 11:06 AMT
ՀՀ ԱԳՆ. Խորապես մտահոգված ենք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ: Այդ մասին ասվում է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգի հրապարակման մեջ։

«Դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիությունը պարտավորություն է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում։ Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհերին և վիրավորներին», - նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Իրանը և Սիրիան հարձակման համար մեղադրում են Իսրայելին։

Ապրիլի 1–ին հասցված հրթիռային հարվածի արդյունքում առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում 2 գեներալ՝ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի «Ալ Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և գեներալ Մոհամամդ Հադի Հաջի Ռահիմին։ Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանել իրեն ուղղված մեղադրանքները։