Համաշխարհային բանկը կվարկավորի Հայաստանում ճանապարհային շինարարությունը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը մտադիր է Հայաստանի կառավարությանը տրամադրել 36 մլն դոլարի չափով վարկ` երկրի տարածքում ճանապարհային շինարարության իրականացման համար: Այդ մասին հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հինգշաբթի օրը կայացած կառավարության նիստում:



Նախատեսվում է, որ վարկի տրամադրումը մեծամասամբ կախված կլին բանկի կողմից 25 մլն դոլարի չափով ֆինանսավորված 2009 թվականին գյուղական ճանապարհների 100 կմ վերականգնումից:



Այդ առնչությամբ, Գուրգեն Սարգսյանը կոչ է արել շտապելու տվյալ աշխատանքների իրականացման հարցում` ճանապարհային շինարարության համար երկրորդ վարկի ստացումն արագացնելու նպատակով:



Մինչդեռ, Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) հատկացրած վարկերը, տրամադրվում են 20 տարի ժամկետով, 0.75 տոկոս տարեկան տոկոսադրույքով վարկի մարման առաջին 10 տարիների ընթացքում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---