Ապրիլին գազասպառողների քանակն ավելացել է 1024-ով

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 1024-ով: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, 2009 թվականի մայիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 579577 բաժանորդ:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997թ.: «Գազպրոմ» ԲԲԸ-ի բաժնեմասը ընկերության կանոնադրական կապիտալում 80 տոկոս է, Հայաստանի կառավարության բաժնեմասը` 20 տոկոս: Ընկերությունը ռուսական բնական գազը Հայաստանի ներքին շուկա առաքելու եւ այնտեղ ապառելու մենաշնորհային իրավունք ունի: Գազը Հայաստան է առաքվում Վրաստանի տարածքով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---