Պրահյան հանդիպումներն աննշան առաջընթաց են գրանցում ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Պրահայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի հանդիպումը: Պրահյան հանդիպումների արդյունքում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին հարցով PanARMENIAN.Net ի թղթակիցը դիմել է Թուրքիայի Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) ղեկավար Սինան Օհանին:



«Հայ-թուրքական բանակցությունները սկսվել են դեռեւս 2007 թվականին: Հասկանալի է, որ այդ բանակցություններում քննարկվում է ոչ միայն հայ-թուրքական սահմանի բացումը, այլ նաեւ տարածաշրջանային զարգացմանը վերաբերող հարցերի համալիրը»,-հայտարարել է Սինան Օհանը: Ըստ թուրք փորձագետի, թեեւ բանակցությունները գաղտնի են վարվում եւ մանրամասները հայտնի չեն, այնուամենայնիվ, գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները զուգահեռ են ընթանում:



«Չափազանց կարեւոր է, որ այդ բանակցությունները զուգահեռ են ընթանում, եւ մենք ուրախ ենք, որ Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներին երեկվա հանդիպումների ընթացքում հաջողվել է որոշակի առաջընթացի հասնել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման հարցերում»,-ասել է Սինան Օհանը: Նա հավելել է, որ չնայած հայ-թուրքական բանակցություններում նախապայմանների առկայության կամ բացակայության մասին տարբեր հայտարարություններին, Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների հաստատման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները փոխկապակցված են: «Ես դիտարկում եմ ողջ այս գործընթացը, այս երկու խնդիրներն որպես մեկ միասնություն: Մարմինը միշտ երկու ոտքի վրա է հենվում եւ եթե մի ոտքը կաղում է, մարդը չի կարող նորմալ քայլել: Այսինքն, մեկ գործընթացը առանց մյուսի դժվար է պատկերացնել»,-նշել է Սինան Օհանը:



Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարներն, թուրք փորձագետը հայտարարել է.«Անշուշտ, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Պրահայում կարեւոր է, սակայն ես համոզված եմ, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գլխավոր որոշումը կկայացվի Սանքտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ»:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---