Վանում ընտրված ընդդիմադիր քաղաքապետը կպաշտոնավարի․ Թուրքիայում տեղի են տվել բողոքի ալիքին

Վանում ընտրված ընդդիմադիր քաղաքապետը կպաշտոնավարի․ Թուրքիայում տեղի են տվել բողոքի ալիքին

PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը, տեղիք տալով բազմահազար մարդկանց բողոքին, որոշում է կայացրել բողոքարկել Թուրքիայի արդարադատության նախարարության կայացրած որոշումը, ինչի արդյունքում թույլատրվել է ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուին զբաղեցնել Վանի քաղաքապետի պաշտոնը:

Թուրքիայում մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո ցույցերի մեծ ալիք էր բարձրացել, որն ուղեկցվել էր փողոցներում բազմաթիվ անկարգություններով, գրում է Ermenihaber-ը։

Ձայների 55 տոկոսով Վանի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) թեկնածու Աբդուլլայ Զեյդանին թույլ չէր տրվել ստանձնել իր պաշտոնը: Թուրքական մամուլը նշում էր, որ նրանից ետ էր վերցվել ընտրվելու իրավունքը «Արգելված իրավունքների ետ առնման» հիմունքներով, իսկ քաղաքապետի պաշտոնի մանդատը հանձնվել էր ձայների 27 տոկոսը հավաքած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածու Աբդուլահաթ Արվասին:

Այդ պատճառով ընդդիմադիր գործիչ Զեյդանը ժողովրդին կոչ էր արել դուրս գալ փողոց և իրենց բողոքն արտահայտել իշխանությունների արած այդ քայլի դեմ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---