Ադրբեջանը զորավարժություններ կանցկանցի 4 երկրի հետ, որից 3–ը ՀԱՊԿ անդամ է

Ադրբեջանը զորավարժություններ կանցկանցի 4 երկրի հետ, որից 3–ը ՀԱՊԿ անդամ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հուլիսին զորավարժություններ կանցկացնի Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ, որոնցից վերջին 3–ը ՀԱՊԿ անդամ է։

Զորավարժությունները լինելու են օպերատիվ–տակտիկական և հրամանատարաշտաբային։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է APA-ն։

Զորավարժություններն անցկացվելու են Ղազախստանի «Օյմաշա» պոլիգոնում, ինչպես նաև Կասպից ծովի Թոքմակ հրվանդանում՝ «ուսումնական և մարտական խնդիրներ են կատարվելու զինված հակամարտությունների վայրը որոշելու ուղղությամբ»։

ՀԱՊԿ անդամ են ՌԴ–ն, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ ՀՀ–ն սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---