Սերժ Սարգսյան․ ԵՄ–ին պետք չէ անդամակցել, բայց պետք է խնդրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին ռեալ օգնել վերականգնել ՀՀ սուվերեն տարածքը 4 ապրիլի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ԵՄ հետ հարաբերություններին, լրագրողների հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է անդամակցի ԵՄ–ին, բացասական է պատասխանել։ «Ոչ, իհրակե»,–ասել է նա։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ պետք է խնդրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին ռեալ օգնել վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը: Անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համատեղ հանդիպմանը, ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ այլ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանի Հանրապետության համար, գրում է Aysor.am–ը։ «Բայց հիմա, երբ Արևմուտք և Ռուսաստան այդպիսի առճակատում կա, ապա այդպիսի հանդիպումը, վստահաբար, բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։ Ինչ-որ լուրեր են պտտվում, որի հավաստիությունը չեմ կարող հաստատել, թե իբր փող են տալու ՀՀ-ին, բայց իմ կարծիքով, Հայաստանի ակնկալիքն այդ հանդիպումից, պետք է լինի խնդրել ԵՄ-ին և ԱՄՆ-ին ռեալ օգնել վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը։ Պետք է խնդրել, որպեսզի ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները։ Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարչից, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն»,-ասել է Սարգսյանը։ Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, որը Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող ՀՀ–ԵՄ–ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումն անհանգստացնում է Մոսկվային, քանի որ «Վաշինգտոնն ու Բրյուսելը բացահայտ խոսում են դրա հակառուսական ուղղվածության մասին»։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |