Ռուս խաղաղապահներն Արցախում կզբաղվեն ականազերծմամբ![]() 4 ապրիլի 2024 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները կմասնակցեն ականազերծման աշխատանքներին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը։ Ըստ նրա, այժմ աշխատանքներ են տարվում ռուսական խաղաղապահ զորակազմի մասնակցությունն ականազերծմանը փաստաթղթավորելու համար, գրում է Haqqin.az-ը։ Նա նաև հայտնել է, որ շուտով ականզերծման աշխատանքներ կսկսվեն Խոջալուում (Իվանյան)՝ տեխնիկայի և վարժեցված շների կիրառմամբ։ ՌԴ խաղաղապահները շարունակում են մնալ Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումից հետո, երբ այնտեղ մոտ 20 հայ է միայն մնացել։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |