Հայաստանը պատրաստ է ետ մղել ցանկացած ագրեսիա, որտեղից էլ այն սպառնա 8 մայիսի 2009 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Թող ադրբեջանցիները չաղմկեն եւ չսպառնան մեզ»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին խորհրդական, գլխավոր զինվորական տեսուչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: Ըստ նրա, հայկական կողմը ժամանակին չկարողացավ ավարտին հասցնել բոլոր գործողությունները: «Օրինակ, օպերացիաներից մեկի պլանը մինչ օրս դրված է իմ սեղանի վրա, եւ եթե հանկարծ Ադրբեջանն որոշի նոր պատերազմ սկսել, դա առիթ կհանդիսանա ամեն ինչ ավարտին հասցնելու եւ մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է նա: «Մենք պատրաստ ենք ետ մղել ցանկացած ագրեսիա, որ կողմից էլ այն սպառնա»,-ասել է Գուրգեն Դալիբալթայանը: «Ես ուշադիր հետեւում եմ Ադրբեջանի Զինված ուժերի վիճակին, եւ թե ինչպես են նրանք պատրաստվում ապագա մարտական գործողություններին»,-ասել է նա` հավելելով, որ «մեր ԶՈՒ-ի պատրաստվածության համեմատ նրանք թույլ են, ես տեսել եմ թե ինչպես են իրենք կռվում եւ չեմ կարծում, թե այժմ ինչ-որ բան փոխվել է»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին եւ յոթ շրջանների հարցին` Գուրգեն Դալիբալթայանն ասել է. «Ես զինվորական եմ, ոչ մի զինվորական չի համաձայնվի հողը վերադարձնել թշնամուն: Մենք ոչ թե նվաճել ենք, այլ ազատագրել ենք մեր պատմական հողերը»: «Մենք օկուպանտներ չենք, մենք վերադարձրել ենք այն, ինչ պատկանում է մեր ժողովրդին»,-հայտարարել է նա` հավելելով, որ փոխղիջումներ, անշուշտ, կլինեն, եւ խոսքը ոչ թե յոթ, այլ հինգ շրջանների մասին է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |