ԵԱՀԿ ՄԽ-ը նշում է, որ նշանակալից առաջընթաց է ձեռքբերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն(Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (ՌԴ) հանդես են եկել հայտարարությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման արդյունքների առնչությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ զգալի առաջընթաց է ձեռքբերվել հակամարտության կարգավորման գործընթացում: «Համանախագահները մտադիր են մոտ ապագայում կրկին այցելել Տարածաշրջան նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայանալիք հաջորդ հանդիպումը նախապատրաստելու նպատակով: Միջնորդները նաեւ ակնկալում են, որ հետագա հանդիպումներում հիմնարար սկզբունքների որոշակի իրականացում եւ բեկում կլինի միչեւ ընթացիկ տարվա վերջ», - ընդգծվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---