Մատենադարանի 8 ձեռագիր ցուցադրվում է Վենետիկի Դոժերի պալատում

Մատենադարանի 8 ձեռագիր ցուցադրվում է Վենետիկի Դոժերի պալատում

PanARMENIAN.Net - Մատենադարանի 8 ձեռագիր ցուցադրվում է Վենետիկի Դոժերի պալատում։ Մատենադարանի բարձրարժեք ձեռագիր մատյանները ներկայացված են Մարկո Պոլոյին նվիրված ցուցադրությանը՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ավստրիայի, Գերմանիայի առաջատար թանգարանների ցուցանմուշների կողքին։

Ցուցասրահում ներկայացված է նաև Արցախում գրչագրված ձեռագիր։

Մատենադարանի պատվիրակությունն Իտալիայում է տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ:

Հայաստանին նվիրված սրահի գիտական խորհրդատուն Ֆլորենցիայի Համալսարանի դասախոս, հայագետ Զարուհի Պողոսյանն է, որն էլ Մատենադարանի, Հայաստանի Պատմության թանգարանի և Ս. Ղազար կղզու Մխիթարյան Միաբանության մասնագետների հետ համագործակցությամբ ընտրել է ցուցադրվող նմուշները։

Մամուլի ասուլիսին ցուցահանդեսի կազմակերպիչները հատուկ կարևորություն են տվել Հայաստանի մասնակցությանը, խոսել արցախյան պատերազմի ողբերգական հետևանքների մասին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---