Ակցիա ԱԳՆ–ի դիմաց, որտեղ ժամանել է Բուրիչը․ «Ազատություն Բաքվի ու Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին»![]() 8 ապրիլի 2024 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Երևան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ԱԳՆ մուտքի դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները դիմավորել են վանկարկումներով։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ իրենց այսօրվա իրազեկման ակցիան վերաբերում է ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվի բանտերում գտնվող քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակմանը, հայտնում է Sputnik Արմենիան։ ԱԳՆ մուտքի մոտ նրանք պարզել էին Արցախի Հանապետության ու ՀՀ դրոշները, պաստառներ ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ։ Ակցիայի մասնակիցներն անգլերենով բացականչում էին «ազատություն»՝ freedom, հայտնում է «Փաստինֆոն»։ Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նաև իր ձեռքին բարձր պահել էր թուրքական արտադրության մի լամպ։ «Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսը, որովհետև այս փարոսը լույս է տալիս և աշխատում է բացառապես Թուրքիայի համար»,- բացատրել է իր քայլը Զոհրաբյանը։ Լեհաստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարայանը նշեց, որ եկել են ճշտել, թե կա՞, արդյոք, Եվրոպայում այլ երկիր, որտեղ հնարավոր է , որ 120000 մարդու ենթարկեն բլոկադայի ու ենթարկեն էթնիկ զտման՝ ազգային պատկանելության համար։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ, այս պահի դրությամբ, «առնվազն 5 քաղբանտարկյալ կա Հյաստանում, ինչը հակաժողովրդավարական է, հակաիրավական է»։ «Մենք ուզում ենք, որ երկակի ստանդարտներ չկիրառվեն։ Հայաստանում այս պահի դրությամբ առնվազն 5 քաղբանտարկյալ կա․ իրավաբանության ֆակուլտետի երկրորդ կուրսի ցանկացած ուսանող կարող է հիմնավորել, որ Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը, Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանը քաղբանտարկյալներ են։ Սա պարզ է։ Մյուս պատճառը, որ մենք այստեղ ենք, այն է, որ հաստատ ԱԳՆ-ում գտնվող մարդիկ Բուրիչի մոտ չեն բարձրաձայնելու Բաքվում պահվող մեր հայրենակիցների հարցը։ Գոնե այստեղից նրանք լսեն, որ Հայաստանում չեն մոռացել ու չեն մոռանալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |