Կիևյան կամրջի նորոգման ժամկետը կարող է երկարացվել․ Լրացուցիչ աշխատանքներ կարիք կա

Կիևյան կամրջի նորոգման ժամկետը կարող է երկարացվել․ Լրացուցիչ աշխատանքներ կարիք կա

PanARMENIAN.Net - Շարունակվում է Կիևյան կամրջի նորոգումը: Կառույցի սպասարկման համար առաջնահերթորեն նորոգվել են հենարանների միջև գտնվող աստիճանահարթակները, տեղադրվել նոր բազրիքներ: Բացի այդ, ամբողջությամբ կբացվի, կհիմնանորոգվի ու բնակիչներին կհանձնվի ստորգետնյա հետիոտնային անցումը: Այդ մասին ասվել է Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը տեղեկացրել է, որ Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կատարված են մոտ 6%-ով, հայտնում է «Փաստինֆոն»։

«Բազալտե աստիճանավանդակի ապամոնտաժման ու նորի տեղադրման, նաև՝ կամարների վերին հատվածների վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են»,–ասել է նա։

Գեղամյանը նաև տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքները նախատեսվում էր ավարտել 150 օրում, այսինքն՝ այս տարի, սակայն ի հայտ են եկել նոր հանգամանքներ։

«Հայտնաբերվել են նոր աշխատանքներ, որոնք պետք է իրականացվեն, արդեն դիմել ենք նախագծող կազմակերպությանը, որ դա ներառեն աշխատանքի մեջ, հնարավոր է ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն լինի»,–ասել է նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---