Գուրգեն Դալիբալթյան. Հայաստանը չի կարող հիմա թողնել Ռուսաստանին եւ անցնել ՆԱՏՕ-ի կողմը

PanARMENIAN.Net - «Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ ունի, մենք չենք կարող այժմ թողնել Ռուաստանին եւ անցնել ՆԱՏՕ-ի կողմը»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթյանը` մեկնաբանելով Հայաստանի հրաժարվելը Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց: «Այնպես որ,- ավելացրել է Դալիբալթյանը,- թեպետ մենք բարեկամություն ենք անում ՆԱՏՕ-ի հետ եւ մասնակցում ենք Դաշինքի միջոցառումներին, բայց դեռեւս չենք պատրաստվում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ»:



Օրերս Հայստանի ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին` ելնելով Վրաստանի ներքաղաքական իրադրությունից:



Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 11-ին, թեեւ զորախաղերն արդեն կարելի է սկսված համարել: Դրանք տեղի են ունենում դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, եւ դրանց ավանդաբար մասնակցում են ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Սակայն այս անգամ 19 մասնակից-երկրների ցուցակից դուրս են եկել Շվեյցարիան, Հայաստանը, Սերբիան, Ղազախստանը, Մոլդովան, Լատվիան եւ Էստոնիան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---