Սնել․ Ադրբեջանի կեղծ պնդումները ՀՀ կողմից հրադադարի խախտման մասին Բաքվի ագրեսիայի արդարացման համար են

Սնել․ Ադրբեջանի կեղծ պնդումները ՀՀ կողմից հրադադարի խախտման մասին Բաքվի ագրեսիայի արդարացման համար են

PanARMENIAN.Net - Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, անդրադառնալով սահմանային կրակոցներին Աադրբեջանի կողմից, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի կեղծ պնդումները ՀՀ կողմից հրադադարի խախտման մասին Բաքվի ագրեսիայի արդարացման համար են։

«Հայաստանի կողմից «հրադադարի խախտման վերաբերյալ» Ադրբեջանից աճող կեղծ պնդումները ունեն նպատակ՝ օգտագործել դա հրադադարի խախտումներն արդարացնելու համար և սովորաբար դրանց նախորդում են Բաքվի ավելի մեծ հարձակումները»,–գրել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Սնելն իրավիճակը տագնապալի է անվանել։

«Տագնապալի է, քանի որ Ադրբեջանը վերջին շաբաթներին խստացրել է իր տարածքային պահանջները Տավուշի մարզում»,- նշել է Սնելը։

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---