ԱԺ–ում մեկնարկել է սահմանազատման հարցով փակ նիստը․ Մասնակցում են փոխվարչապետն ու ԱԳ նախարարը

ԱԺ–ում մեկնարկել է սահմանազատման հարցով փակ նիստը․ Մասնակցում են փոխվարչապետն ու ԱԳ նախարարը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման թեմայով հրատապ նիստը, որը հրավիրվել է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկով։ Նիստին մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նիստն ընթանում է փակ դռների հետևում։ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունը դեմ էին քվերակել լսումները փակ ռեժիմով անցկացնելուն, սակայն որոշումն ընդունվել էր։

Որոշ պատգամավորների չի թույլատրվել մասնակցել նիստին՝ գաղտնիության ռեժիմով պայմանավորված։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ այն պատգամավորները, ովքեր նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը: Նիստին մասնակցող պատգամավորներից հավաքել են հեռախոսները։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---