Եղանակը կտաքանա 7-10 աստիճանով, ապա՝ ևս 4-5-ով

Եղանակը կտաքանա 7-10 աստիճանով, ապա՝ ևս 4-5-ով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում ապրիլի 10-11-ին, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 12-ի և 14-ի գիշերն առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 10-ին և 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 10-ի երեկոյան ժամերին, 11-ի գիշերը հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 7-10, ապրիլի լույս 10-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։ Ապրիլի 13–ին ցերեկային ժամերին Սյունիքի հովիտներում, Վայոց ձորում, Արմավիրում կգրանցվի մինչև +22, +23 աստիճան։

Քամին՝ հարավային 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վրկ:

Երևանում ապրիլի 9-ի երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-11-ին սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +19 աստիճան, ապրիլի 12–ին՝ +20 աստիճան, ապրիլի 13–ին՝ +22։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---