ՀՀ–ն քննարկում է ԵՄ առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարացնելու հարցը![]() 10 ապրիլի 2024 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը քննարկում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետը ևս 2 տարով երկարացնելու հարցը։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ազգային ժողովում՝ ներկայացնելով 2023–ի կառավարության գործունեության կատարողականը։ Նա նշել է, որ այս ընթացքում ԵՄ առաքելությունը ԵՄ և գործընկերների համար Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին և շփման գծի իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր է դարձել, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ բոլոր երկրների ղեկավարներին ՀՀ–ում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշման համար, որը եղել է Հայաստանի խնդրանքով։ Նա շեշտել է այդ գործում Ֆրանսիայի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ահռելի դերը՝ նշելով, որ անընդունելի է համարում այդ երկրի և Մակրոնի թիրախավորումը։ «Եթե Մակրոնին թիրախավորում են ԵՄ քաղաքացիական առաքելությանը երկարաժամկետ մանդատ տալու համար, ապա այդ որոշումը ԵՄ-ում կայացվել է կոնսենսուսով, ու ուզում եմ ԵՄ բոլոր երկրների ղեկավարներին շնորհակալություն հայտնել նշված որոշման համար, որ եղել է Հայաստանի խնդրանքով»,- ասել է նա: 2024-ի հունվարին Եվրոպական խորհուրդը պաշտոնապես որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) ընդլայնման մասին։ Որոշում է կայացվել նաև ֆինանսավորման ավելացման մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |