Շարմազանով․ Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է

Շարմազանով․ Պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է

PanARMENIAN.Net - ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշել է, որ պատմական և իրական Հայաստանի հակադրության թեզը թուրք-ադրբեջանական խոսույթ է։

Նա հավելել է, որ պատմական Հայաստանը սրտի մեջ պահելն ապահովել է 42 հազար քառ.կմ տարածքով ՀՀ և Արցախի Հանրապետության գոյությունը։

«Իսկ Նիկոլի հիմար թեզը՝ հրաժարումը Պատմական Հայաստանից, հանգեցրել է ՀՀ կադաստրի վկայականի կորստի։ Ֆորպո՞ստ…

Կներեք, բայց էդ «ֆորպոստ Հայաստանը» 30 տարի «բոլոր միջազգային հարթակներում պարտության էր մատնել Ադրբեջանին» (ձեւակըրպումը Փաշինյանի կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիեւինն է):

Առանց Պատմական Հայաստանի տեսլականի չի կարող լինել իրական Հայաստան։

Կլինի ՝ «իրական թրքէրմինիստան կամ թրքնիկոլիստան»,-գրել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատմական ու իրական Հայաստանը համատեղելի չեն և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Ըստ Փաշինյանի պետք է կենտրոնանալ իրական Հայաստանի շահերի սպասարկման վրա և արձանագրել «պատմական Հայաստանին երբևէ վերադառնալու անհնարինությունը»։ նՓաշինյանն ասել է, թե պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, «որտեղ հայտնվելով, մենք փրկչի և հովանավորի կարիք ենք զգալու»։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---