ՀՀ-ում 1-ին անգամ արվեստն ու բիզնեսը միավորող նորարարական դասընթացներ են անցկացվում![]() 10 ապրիլի 2024 - 18:59 AMT PanARMENIAN.Net - 2024 թվականի ապրիլի 8-ից Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում սկսվել են Cerebrum Intellectus (Ցերեբրում Ինտելեկտուս) դասընթացները, որոնց նպատակն է՝ համախմբել արվեստի և բիզնեսի ոլորտների փորձագետներին և նորարարական կրթություն մատուցել երիտասարդ սերնդին: Ցերեբրում Ինտելեկտուսն արվեստ-բիզնես կապը զարգացնող լավագույն օրինակներից է՝ խոստումնալից հեռանկարներով: Հայտնի արվեստագետներ, նկարազարդողներ, կառավարման, մարքեթինգի, ֆինանսների և վաճառքի դասախոս-խորհրդատուներ երիտասարդներին հաղորդակից կդարձնեն սեփական գիտելիքին և փորձին՝ սովորեցնելով բազում հմտություններ և օգնելով իրականացնել սեփական բիզնես գաղափարները: Երկամսյա դասընթացներին կարող են մասնակցել 10-17 տարեկան երիտասարդները: Խմբերը ձևավորվում են լրացված հայտադիմումի հիման վրա՝ ըստ տարիքի. մեկ խումբն ունենալու է 6-10 ուսանող: Դասընթացի ամսական վճարը կազմում է 40,000 ՀՀ դրամ: Վճարումները կարելի է կատարել բանկային քարտով կամ ftNFT տերմինալով՝ սահմանված կարգի համաձայն: Ցերեբրում Ինտելեկտուս դասընթացի ավարտից հետո մասնակիցներին տրվելու են վկայականներ, որոնք գեներացվելու են բլոկչեյնի միջոցով և լինելու են NFT-ի (Non-fungible token) տեսքով: Իսկ լավագույն առաջադիմությամբ ուսանողներին տրվելու է փորձաշրջանի կամ աշխատանքի հնարավորություն՝ կախված տարիքից և կազմակերպությունում պրակտիկայի համար նախատեսված թափուր տեղերի առկայությունից: Ցերեբրում Ինտելեկտուս դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմում-հայտը: ftNFT Phygital Space-ն առաջին ֆիջիթալ NFT սփեյսն է Հայաստանում, որը միավորում է թվայինն ու ֆիզիկականը: Այստեղ կարելի է բացահայտել NFT-ներ՝ իրենց ֆիզիկական ձևաչափով և գնել արվեստի ինքնատիպ գործեր: NFT-ների աշխարհին ծանոթանալու, թվային ու ֆիզիկական NFT-ներ ստեղծելու և դրանք հայկական արժույթով գնելու ու վաճառելու համար անհրաժեշտ է այցելել ftNFT.am՝ հայկական առաջին NFT հարթակ: ftNFT ֆիջիթալ սփեյսը բաց է համագործակցության և ցուցադրությունների առաջարկների համար: Որպես գործընկեր՝ կարելի է ցուցասրահում տեղադրել ֆիզիկական NFT-ներ, որոնք հնարավոր կլինի գնել և վաճառել: Առկա է նաև արվեստի և տեխնոլոգիաների համադրումը ներկայացնող և խրախուսող միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |