Երեւանում ավարտական դասարանների 500 աշակերտներ ազգային եւ հայրենասիրական գաղափարներին հավատարմության երդում տվեցին

PanARMENIAN.Net - Այսօր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Երդվում ենք» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել երթ դեպի «Եռաբլուր» պանթեոն: Երթը մեկնարկեց Վազգեն Սարգսյանի հուշարձանից, որտեղ Երեւանի հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների 500 աշակերտներ երդվեցին լինել հավատարիմ ազգային եւ հայրենասիրական գաղափարներին եւ ակտիվորեն մասնակցել դրանց կյանքի կոչմանը:



Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Պաշտպանության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ներկայացուցիչներ:



Հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ծաղկեպսակ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին եւ հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին:



«Երդվում ենք» խորագրով միավորված միջոցառումներն անցկացվում են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կողմից Երեւանում եւ Հայաստանի մարզերում 2009-ի ապրիլ-մայիս ամիսներին: Անցկացվող միջոցառումների նպատակներից մեկն է երիտասարդ սերնդի մոտ հայրենասիրության զգացմունքի դաստիարակությունը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---