11 ապրիլի 2024 - 14:56 AMT
Սյունիքում առատ տեղումների պատճառով ճանապարհներին քարաթափումներ են լինում

Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթևեկությանը, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր‚ քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 թեժ գծին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթապահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից։