Պուտինի երդմնակալությանը Փաշինյանի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չկա![]() 11 ապրիլի 2024 - 14:58 AMT PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե արդյոք ՀՀ վարչապետն այցելելու է ՌԴ՝ մասնակցելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկվում է, հայտնում է «Հայկական ժամանակը»։ «Եթե որոշում լինի, հանրային հայտարարություն կլինի»,–ասել է նա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը կայանալու է մայիսի 7–ին։ Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին, որը կայանալու է մայիսի 8–ին, Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Այդ մասին ապրիլի 10–ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթել է մարտի 15-17–ը կայացած նախագահական ընտրություններում՝ ընտրվելով 6 տարով, և կպաշտոնավարի մինչև 2030–ի մայիսի 7–ը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |